Վրաստանի փոխվարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
15:03, 26 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Հանրապետության փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլիի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքը:
2019 թվականի հունիսի 27-28-ը ՀՀ-ում կկայանան Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը և հայ-վրացական գործարար համաժողովը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում