Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Դպրոցներում 284 ռոբոտատեխնիկական լաբորատորիաներ են ստեղծվելու  

Դպրոցներում 284 ռոբոտատեխնիկական լաբորատորիաներ են ստեղծվելու  

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը 834 միլիոն դրամ է հատկացնելու դպրոցներում ռոբոտատեխնիկական լաբորատորիաներ ստեղծելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  կառավարությունն այսպիսի որոշում ընդունեց հուլիսի 4-ի նիստում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ որոշումը միտված է կրթության որակի բարձրացմանը։

«Գիտեք, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում այս պահին արդեն գործում են շուրջ 350 նման լաբորատորիաներ, և հետազոտություններն էլ ցույց են տալիս, որ ինժեներական մտքի զարգացման համար սրանք լավ ներդրումներ են և հետագայում ազդեցություն են ունենալու տնտեսության վրա»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրման անհրաժեշտությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am