Նիդեռլադներում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել
18:30, 24 Հուլիս 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլադներում հուլիսի 24-ին ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Նիդերլանդների թագավորական ինստիտուտը:
Տեղական ժամանակով ժամը 15:00-ին Հյուսիսային Բրաբանդ մարզի Գիլզե-Ռեյեն գյուղում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 38,8 աստիճան: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1944թ. օգոստոսի 23-ին՝ 38.6 աստիճան:
Հուլիսի 23-ին Համաշխարհային օդերևույթաբանական կազմակերպությունը հայտնել է, որ եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես, Գերմանիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում սպասվում է մինչեւ 40 աստիճան ջերմաստիճան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում