Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին

Նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը նվիրաբերել է «Մեր 
Գյումրի» ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը` շուրջ 23 հազար ԱՄՆ դոլար, նվիրաբերել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ աշնանը Գյումրիում կմեկնարկի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր։ Նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը՝ շուրջ 23 000 ԱՄՆ դոլար՝ նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին»,- նշված է հաղորդագրությունում:

Նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է արել վերակառուցել Գյումրին:

«Գյումրին մեր տունն է, եկեք վերակառուցենք մեր տունը, կենդանություն տանք։ Սա յուրօրինակ քաղաք է, գեղեցիկ պատմություն ու լավ մարդիկ ունեցող»,- նշել է Նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am