Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Երևանը պատրաստ է անցնելու ներառական կրթության. 65 դպրոցում իրականացվել է վերապատրաստում

Երևանը պատրաստ է անցնելու ներառական կրթության. 65 դպրոցում իրականացվել է 
վերապատրաստում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 2-րդ, 6-րդ և 8-րդ հատուկ դպրոցներից մոտ 300 երեխայի քաղաքապետարանը տեղափոխում է հանրակրթական դպրոցներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Նա շեշտեց, որ հատուկ դպրոցները շուտով վերակազմավորվելու են որպես աջակցման կենտրոններ:

«Մենք դեռևս շատ անելիքներ ունենք, արդեն վստահ կարող եմ ասել, որ Երևանը պատրաստ է ամբողջությամբ անցնել ներառական կրթության: Երևանի 155 դպրոցից 54-ում բավականին երկար տարիներ իրականացվել է ներառական կրթություն: Այդ դպրոցներն այսօր արդեն բավականին մեծ փորձ ունեն: Անցյալ տարվանից մենք սկսեցինք գործընթացը, և երբ եղավ Կառավարության որոշումը՝ նախագիծն արդեն կար: Մենթոր դպրոցների միջոցով մենք սկսեցինք նաև հարակից դպրոցները կանոնակարգելու գործընթացը»,- նշեց Ստեփանյանը և հավելեց, որ այս պահին իրենց հիմնական աշխատանքն է ուսուցիչների վերապատրաստումը, ինչպես նաև ծնողների աջակցությունը: 

Նրա խոսքով՝ «Հույսի կամուրջ» կազմակերպության շնորհիվ Երևանի 65 դպրոցում իրականացվել է վերապատրաստում:

Հունիսի 12-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, որ Երևանը, Շիրակի և Արագածոտնի մարզերը սեպտեմբեր ամսից կանցնեն համընդհանուր ներառական կրթության: 2018 թվականին ներառական կրթության անցում է կատարվել Արմավիրի մարզում: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am