Թուրք-սիրիական սահմանի մոտ զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
13:54, 9 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հաթայ նահանգի Սիրիայի հետ սահմանային Ռեյհանլը գավառում գտնվող զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Պայթյունի պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան: Մոտակայքում գտնվող որոշ տներ վնասվել են: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարածքի բնակիչներին տարհանել են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում