Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը երրորդն է Դրեզդենի մրցաշարում
10:24, 19 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Լիլիթ Մկրտչյանը երրորդն է Դրեզդենի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Դրեզդենի շախմատային ամառ» («Dresdner Schach Sommer») շրջանակում անցկացված մրցաշարում Լիլիթ Մկրտչյանը 9 հնարավորից հավաքելով 7 միավոր գրավեց երրորդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ միջազգային կարգի վարպետ Ջուլիան Մարտինը, որը հավաքեց 7,5 միավոր:
«Դրեզդենի շախմատային ամառ»-ին մասնակցում էր 64 շախմատիստ գերմանական մի շարք ակումբներից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում