Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թեյլոր Սվիֆթը դարձել Է MTV Video Music Awards-ի 2019 թվականի գլխավոր մրցանակակիրը

Թեյլոր Սվիֆթը դարձել Է MTV Video Music Awards-ի 2019 թվականի գլխավոր մրցանակակիրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը You Need to Calm Down երգի հոլովակի համար MTV Video Music Awards 2019 գլխավոր պարգեւի դափնեկիրն Է դարձել «Տարվա տեսահոլովակ» կատեգորիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտղորդվում Է հեռուստաալիքի կայքում:

Բացի Սվիֆթից, գլխավոր պարգեւին հավակնում Էին ամերիկացի ռեփերներ 21 Savage-ը եւ J. Cole-ը՝ a lot կոմպոզիցիայի հոլովակով, Jonas Brothers ամերիկյան փոփ-ռոք-խումբը եւ նրանց Sucker տեսահոլովակը, ամերիկացի երգիչ Բիլի Ռեյ Սայրուսի եւ Lil Nas X-ի դուետը՝ Old Town Road երգի տեսահոլովակով եւ ամերիկացի երգչուհիներ Արիանա Գրանդեն եւ Բիլի Այլիշը՝ համապատասխանաբար thank u, next и bad guy հոլովակներով: Գլխավոր պարգեւը զիջելով մրցակցուհուն՝ Արիանա Գրանդեն եւ Բիլի Այլիշը առաջնությունը նվաճեցին այլ կատեգորիաներում:

Գրանդեն, MTV Video Music Awards-ի վարկածով, դարձավ «տարվա արտիստը», Բիլի Այլիշը՝ «լավագույն նոր արտիստը»: Արիանա Գրանդեի եւ Social House փոփ-դուետի «boyfriend» համատեղ կոմպոզիցիան ճանաչվել Է «ամառվա երգը», իսկ Բիլի Այլիշի bad guy-ը պարգեւի Է արժանացել «լավագույն մոնտաժ» կատեգորիայում: Սվիֆթի հոլովակը նաեւ ճանաչվել Է «լավագույն տեսահոլովակը՝ սոցիալական ենթատեքստով»:

MTV Video Music Awards ամենամյա մրցանակի հաղթողներին հայտարարելու եւ պարգեւատրելու արարողությունը տեղի Է ունեցել օգոստոսի 26-ի երեկոյան Նյու Ջերսիի նահանգի Նյուարք քաղաքում:

Մրցանակը 1984 թվականին MTV հեռուստաալիքի կողմից հիմնվել Է որպես Grammy երաժշտական մրցանակի այլընտրանք՝ «տեսահոլովակ» կատեգորիայում: MTV VMA-ի անվանակարգորդներին որոշում Է հատուկ ժյուրին (որի մեջ մտնում են պրոդյուսերներ, ձայնագրող ընկերությունների եւ մամուլի ներկայացուցիչներ), մի քանի անվանակարգերում հաղթողին որոշում են հանդիսատեսները՝ MTV կայքում քվեարկության ճանապարհով: Դրա դափնեկիրներին ավանդաբար հանձնում են արձանիկներ՝ սկաֆանդրով աստղանավորդի տեսքով՝ դրոշը ձեռքին, որի վրա պատկերված Է հեռուստաալիքի լոգոտիպը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am