Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ռոուհանիի եւ Թրամփի հանդիպումը հնարավոր չԷ, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերադարձել միջուկային գործարքին. Զարիֆ

Ռոուհանիի եւ Թրամփի հանդիպումը հնարավոր չԷ, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերադարձել միջուկային գործարքին. Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Հասան Ռոուհանիի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը հնարավոր չԷ, քանի դեռ Վաշինգտոնը չի վերադարձել միջուկային գործարքի դրույթների կատարմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 27-ին հայտարարել Է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Բիարից ուղեւորության ժամանակ ես ասացի, որ Իրանի նախագահի եւ Թրամփի միջեւ հանդիպումը հնարավոր չԷ, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերադառնա «5+1» ձեւաչափին (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները + Գերմանիան) եւ չի սկսի կատարել միջուկային գործարքի (դրույթները)»,- Զարիֆի խոսքը մեջբերում Է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան: Նա հավելել Է, որ «մինչեւ դա տեղի չունենա, երկկողմ բանակցությունները չեն կայանա»: Նախարարի խոսքով՝ «այն, ինչի մասին այդ կապակցությամբ ասել են ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները, մնում Է միայն իրենց գործը»: «Մեր դիրքորոշումը հստակ Է՝ ԱՄՆ-ը եւ Թրամփը վիժեցրել են պայմանագիրը, որը դարձել երկրների միջեւ երկարատեւ բանակցությունների արդյունքն Էր, ուստի այժմ անհրաժեշտ Է կատարել անցյալ պայմանավորվածությունները: Այդ ուղղությամբ մենք ԱՄՆ-ի կողմից ընդունելի գործողություններ չենք տեսնում»,-ընդգծել Է Զարիֆը:

Օգոստոսի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ անհրաժեշտ Է համարում Ռոուհանիի եւ Թրամփի հանդիպման անցկացումը: Ֆրանսիայի նախագահի կարծիքով, այդ քայլը «կօգնի կանգնեցնել իրադրության Էսկալացումը եւ նպատակներ իրագործել»: Ի պատասխան ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Է, որ Ռոուհանիի հետ պատրաստ Է հանդիպել համապատասխան պայմանների առկայության դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am