Նապոլեոն Բոնապարտի երկարաճիտ կոշիկները վաճառվել են 117 հազար եվրոյով
12:58, 30 Նոյեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի լեգենդար կայսր Նապոլեոն Բոնապարտի երկարաճիտ կոշիկները Փարիզի Drouot աճուրդների տանը վաճառվել են 117 հազար եվրոյով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Drouot-ի թվիթերյան միկրոբլոգը:
«Նապոլեոնի հայտնի երկարաճիտ կոշիկները վաճառվեցին 117 208 եվրոյով: Կայսրության երկրպագուները նախկինի նման շատ են»,- նշել են Drouot-ի ներկայացուցիչները:
Կոշիկների նախնական գինն աճուրդում սահմանվել էր 50-80 հազար եվրո:
L'empereur a toujours la botte, euh, la cote.
— Drouot (@Drouot) November 29, 2019
Les fameuses bottes de Napoléon viennent d'emporter 117 208 € (frais inclus) à l'instant chez @AlexandreGique1 !
Les fans de l'Empire sont toujours nombreux pic.twitter.com/oaHU2lDSnE
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում