Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՀՀ կառավարությունը Սիլիկոնյան հովտում ուսանելու համար պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդների

ՀՀ կառավարությունը Սիլիկոնյան հովտում ուսանելու համար պետական կրթաթոշակ 
կտրամադրի հայ երիտասարդների

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների Սիլիկոնյան հովտի Դրեփերի ձեռներեցության դպրոցում ուսանելու համար պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Մենք վարչապետի գլխավորությամբ վերջերս Սիլիկոնյան հովտում էինք: Մի շատ կարևոր պայմանավորվածություն ձեռք բերեցինք` ՀՀ կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին` ուսանելու Սիլիկոնյան հովտում: Կրթական բացառիկ ծրագիրը հոգալու է ընտրված այն ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը, ովքեր կցանկանան և կդիմեն այդ ծրագրին, և հնարավորություն կստանան 7 շաբաթ տևողությամբ ձեռներեցության և բիզնես դասընթացներ անցնելու Դրեփերի համալսարանում»,- ասաց Արշակյանը:

Նախարարը նշեց, որ Դրեփերի համալսարանում դասավանդում են հայտնի և հաջողակ ձեռներեցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am