Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը

Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա պետական այցով Ֆրանսիայում գտնվող Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Հանդիպման մեկնարկից առաջ Մակրոնը հայտարարել է, որ կողմերը կկենտրոնանան առևտրի ոլորտում առկա հարցերի և «արդար մրցակցություն» ապահովելու, ինչպես նաև Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունների վրա։  

Մակրոնի խոսքով՝ Եվրոպայի ապագան կախված կլինի Չինաստանի հետ հավասարակշռված հարաբերություններ զարգացնելու կարողությունից։

«Միջազգային իրավիճակը, անշուշտ, պարտավորեցնում է մեզ, ինչպես երբեք նախկինում, զարգացնել եվրոպական-չինական երկխոսությունը», - ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը կոչ է արել «ընդունել և հաղթահարել կառուցվածքային դժվարությունները», մասնավորապես, տնտեսության մեջ, որտեղ, նրա խոսքով, «տարանջատման տրամաբանությունը կարող է կործանարար լինել»։

Իր հերթին Սի Ծինփինը, ըստ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության, հայտարարել է, որ Չինաստանը և ԵՄ-ն պետք է խորացնեն ռազմավարական համագործակցությունը և ամրապնդեն փոխադարձ վստահությունը:

«Չինաստանը և ԵՄ-ն պետք է հաստատակամորեն հավատարիմ մնան գործընկերության դիրքորոշմանը, ամուր կերպով հանձնառու լինեն երկխոսությանն ու համագործակցությանը, խորացնեն ռազմավարական համագործակցությունը, խթանեն ռազմավարական փոխադարձ վստահությունը…», - ասել է նա:

ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Փարիզ է ժամանել մայիսի 5-ին իր կնոջ՝ Պեն Լիյուանի հետ։ Սա վերջին հինգ տարվա ընթացքում Չինաստանի ղեկավարի առաջին այցն է Ֆրանսիա:

Սի Ծինփինի եվրոպական շրջագայությունը կտևի մինչև մայիսի 10։ Ֆրանսիայից բացի, նա կայցելի նաև Սերբիա և Հունգարիա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am