Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ

Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունահռոմեական ոճի ընտրանու կազմից հանդես կգան Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ): Ազատ ոճի ընտրանու կազմից վարկանիշի համար կպայքարեն Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ) ու Լյովա Գևորգյանը (125 կգ):

Վարկանիշային երկրորդ մրցաշարը կկայանա մայիսի 9-13-ը Ստամբուլում:

Մինչ այս Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտից նվաճել է 5 ուղեգիր` Արթուր Ալեքսանյան, Մալխաս Ամոյան, Սլավիկ Գալստյան, Արսեն Հարությունյան, Վազգեն Թևանյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am