Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել

Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանգլադեշում վերջին շաբաթվա ընթացքում առնվազն 10 մարդ դարձել է արտակարգ շոգի զոհ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Dhaka Tribune թերթը։

Հարավասիական հանրապետության 17 տարածաշրջաններում ջերմաստիճանը գերազանցում է ռեկորդները տարվա այս ժամանակի համար։ Այն բարձրացել է ըստ Ցելսիուսի սանդղակի 40 աստիճանից, իսկ Դաքայում հասել է 41 աստիճանի: Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ առաջիկա օրերին անոմալ շոգը կպահպանվի։

Բարդ եղանակային իրավիճակ է Բանգլադեշի հարևան Հնդկաստանի կենտրոնական և հարավային նահանգներում։ Նյու Դելիում ջերմաստիճանը մի քանի աստիճանով բարձր է նորմայից և մոտենում է 40 աստիճանի քամու բացակայության պայմաններում: Օդիշայում, Արևմտյան Բենգալիայում, Բիհարում գրանցվել է 45 աստիճան։ Կերալայի նահանգում շոգի պատճառով երկու մարդ է մահացել։

Իշխանությունները բնակչությանը նախազգուշացնում են ցերեկը դրսում չգտնվել, շատ ջուր խմել և շոգ եղանակին խուսափել ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am