Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև

Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է 
տեղափոխել երկու նահանգների միջև

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին բեռնատար չվերթը, որն իրականացվել է FP-98 անօդաչու թռչող սարքի միջոցով, տեղի է ունեցել Չինաստանի Հայնանի նահանգի Հայկոու քաղաքի և Գուանդունի նահանգի Չժուհայ քաղաքի միջև։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Ինքնաթիռը տեղ է հասցրել է 455 կգ կենդանի մանր ծովախեցգետին։ Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ չվերթը տեղի է ունեցել ապրիլի 24-ին։ Թռիչքի հեռավորությունը կազմել է 529 կմ, ճանապարհի տևողությունը՝ 3 ժամից պակաս։ Բեռնատար չվերթը 10 ժամով կրճատել է առաքման ժամանակը ցամաքային փոխադրումների համեմատությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am