Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է

Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոնդոնում թրով հարձակման հետևանքով վիրավորված 13-ամյա տղան մահացել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SkyNews պարբերականը։

Ըստ ոստիկանության գլխավոր տեսուչի տրամադրած տեղեկությունների՝ թրով վնասվածքներ ստանալուց հետո տղային տեղափոխել են հիվանդանոց, սակայն կարճ ժամանակ անց նա մահացել է։

Նա հավելել է, որ ոստիկանության երկու սպա ունի լուրջ վնասվածքներ, ևս երկու մարդ հիվանդանոցում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդոնի արևելքում թրով զինված մի տղամարդ հարձակվել է մարդկանց վրա՝ վիրավորելով 5 հոգու, այդ թվում՝ 2 ոստիկանի։ 36-ամյա կասկածյալը ձերբակալված է։ Ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպն ահաբեկչության հետ առնչություն չունի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am