Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները 
Ռաֆահում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իսրայելի վրա ազդեցություն ունեցող երկրներին կոչ է արել ամեն ինչ անել Ռաֆահում ռազմական գործողությունը կանխելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Ռաֆահի վրա ռազմական հարձակումը անընդունելի էսկալացիա կլինի, որը կսպանի ևս հազարավոր խաղաղ բնակիչների և հարյուր հազարավորների փախուստի կհանգեցնի», - ասել է Գուտերեշը:

«Դա կործանարար հետևանքներ կունենա Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների համար և լուրջ հետևանքներ կունենա գրավյալ Արևմտյան ափում և ողջ տարածաշրջանում: Անվտանգության խորհրդի բոլոր անդամները և շատ այլ կառավարություններ հստակորեն արտահայտել են իրենց անհամաձայնությունը նման գործողության առթիվ: Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր ազդեցություն ունեն Իսրայելի վրա, ամեն ինչ անեն դա կանխելու համար»,- ընդգծել է նա։

Գուտերեշն ասել է, որ ավելի քան 1,2 միլիոն մարդ այժմ ապաստան է փնտրում Ռաֆահում, որոնց մեծ մասը փախչում է Իսրայելի ռմբակոծություններից։ Դրանց արդյունքում զոհվել է ավելի քան 34,000 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am