Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը շնորհավորել է աշխատավորների Մայիսի 1-ը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը շնորհավորել է 
աշխատավորների Մայիսի 1-ը

 ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը մայիսի 1-ի առթիվ հանդես է եկել շնորհավորական ուղերձով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է «Մայիսի 1-ը աշխատավորների համաշխարհային օրն է, որը, ամեն տարի նշելով, մենք արժևորում ենք աշխատողների և արհմիությունների ձեռքբերումները: Պատմությունը ցույց տվեց, որ առանց աշխատողների և նրանց ներդրած ջանքերի հնարավոր չէ ունենալ զարգացում և առաջընթաց: Մեր օրերում աշխատավորների օրը նշում ենք մեր առջև ունենալով բազմաթիվ մարտահրավերներ՝ թե՛ աշխատանքային, թե՛ սոցիալական, թե՛ անվտանգային հարցերում»:

Նշվում է, որ շարունակական պատերազմները և կոնֆլիկտները սպանում են բազմաթիվ անմեղ աշխատողների, խաթարում են պետությունների տնտեսությունները, աշխատանքային հարաբերությունները:

«Չնայած առկա ճգնաժամերի ֆոնին՝ արհմիությունները շարունակում են պայքարել սոցիալական արդարության, հավասարության, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների և, ընդհանուր առմամբ, արժանապատիվ աշխատանքի համար, որին կարելի է հասնել միայն առողջ կոլեկտիվ բանակցությունների և սոցիալական գործընկերության կայացման միջոցով: Որպես տեսլական ունենալով արժանապատիվ աշխատանքային աշխատանքը՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մաղթում է բոլորիս խաղաղություն և միասնականություն»,-ասվում է ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am