Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել

Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է 
զոհվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

«Փլատակների տակ հայտնաբերվել է 18 ավտոմեքենա, ընդհանուր առմամբ տուժել է 49 մարդ, որից 19-ը մահացել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

30 տուժած գտնվում է հիվանդանոցում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հավելել է հեռուստաալիքը։

Գուանդուն նահանգից Ֆուցզյան նահանգ տանող մայրուղու վրա փլուզումը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 02:10-ին։ Փլուզված հատվածի երկարությունը 17,9 մետր է, մակերեսը՝ 184,3 քմ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am