Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել

Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 1-ին ժամը 10:38-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արարատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 47-րդ կմ-ին՝ Արարատ գյուղի մոտակայքում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Պ., ծնված 2000թ), դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կայանած «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարին (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1992 թ.), ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է։

Փրկարարները հոսանքազրկել են «Renault» մակնիշի բեռնատարը, փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, Ս. Պ.-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am