Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հայկ Մարությանը պատրաստվում է օգոստոսին տրանսպորտի սակագնի վերանայման դեմ շարժում սկսել

Հայկ Մարությանը պատրաստվում է օգոստոսին տրանսպորտի սակագնի 
վերանայման դեմ շարժում սկսել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ով հիմնել է «Նոր ուժ» կուսակցությունը, պատրաստվում է օգոստոսին մայրաքաղաքում տրանսպորտային ուղևորափոխադրման նոր սակագների դեմ շարժում սկսել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարությանն այս մասին ասաց կուսակցության հիմնադիր համագումարի շրջանակում լրագրողների հետ զրույցում: 

«Մենք օգոստոսին պատրաստվում ենք այդ շարժումը սկել: 2013–ին, երբ շարժումը սկսեցինք, միայն ես չէի, ամեն մեկս իր անելիքն արեց, բոլոր երևանցիները համախմբվեցին այդ գաղափարի շուրջ՝ անգամ այն իշխանության օրոք, որտեղ շատ դժվար էր մի որոշում չեղարկել, որն իշխանությունը հստակ որոշել էր»,–ասաց Մարությանը:

Ըստ նրա՝ շարժումը նախապատրաստում են սկսել օգոստոսի վերջին: 

«Եթե երևանցիները բոլորը միանան, եթե համաձայն են, որ այդ կոնսենսուսը, որ ձևավորվել է քաղաքացիների ու քաղաքային իշխանությունների միջև, որ մեկ տոմսի արժեքը պետք է լինի 100 դրամ, խախտվում է, և դա անընդունելի է, ապա նրանք չեն կարող բարձրացնել: Այդ դեպքում գործընթացն այնպես կտանենք, որ իրենք չեն կարողանա բարձրացնել: Բայց, եթե ժողովուրդը հաշտ է այս որոշման հետ, այդ դեպքում ինչ ուզում ես արա, ոչինչ չի լինի»,–նշեց Մարությանը:

Երևանի ավագանին մարտի 12–ին ընդունել է տրանսպորտի սակագնի վերանայման մասին նախագիծը: Որոշումն ուժի մեջ Է մտնելու սեպտեմբերի 1-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am