Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել

Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ հոկտեմբերի 7-ից պահվող պատանդների հարազատները Թել Ավիվում առավոտյան փակել են Իսրայելի գլխավոր՝ Այալոնի մայրուղին՝ պահանջելով պաղեստինցի բանտարկյալների հետ պատանդների փոխանակման և Ռաֆահում ցամաքային գործողությունը չեղարկելու շուրջ համաձայնագիր կնքել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Jerusalem Post-ը:

Ցուցարարները հայտարարում են. «Կա՛մ Ռաֆահ, կա՛մ պատանդներ. մենք ընտրում ենք կյանքը»:

Բողոքի ակցիայի տարածքում երկու մարդ է ձերբակալվել: Մեկը ձվեր է նետել ցուցարարների վրա, մյուսը հրաժարվել է ենթարկվել ոստիկանության պահանջին և հեռանալ տարածքից:

Մայիսի 1-ին The Times of Israel-ը, հղում անելով աղբյուրի, հաղորդել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայել ժամանած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ասել է, որ չի պատրաստվում դադարեցնել մարտական գործողությունները ՀԱՄԱՍ խմբավորման դեմ և հրաժարվել Ռաֆահում ռազմական գործողությունից։ Նեթանյահուն նաև ասել է, որ չի ընդունի Գազայի հատվածում գործողությունը դադարեցնելու առաջարկությունը` որպես ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների շուրջ համաձայնագրի պայմաններից մեկը:

Այնուհետև ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդել է, որ Բլինքենը և Նեթանյահուն քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելու և հակամարտության ընդլայնում թույլ չտալու ջանքերը: Բլինքենը նշել է, որ ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումն է խոչընդոտում հրադադարի հաստատմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am