Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Հայաստանում կալանքների պրակտիկան

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Հայաստանում կալանքների պրակտիկան

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս պահին Հայաստանի Հանրապետությունում ազատությունից զրկված անձանց 50 տոկոսից ավելին կալանավորված անձինք են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ներկայացնելով 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։

«Դատարան ներկայացրած 2802 միջնորդություններից նախորդ տարի բավարարվել է ավելի քան 82 տոկոսը։ Ինձ համար մտահոգիչ թիվ է այն հանգամանքը, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունում ազատությունից զրկված անձանց 50 տոկոսից ավելին կալանավորված անձինք են,  իսկ այդ վիճակագրությունը միջազգային չափանիշների տեսանկյունից առնվազն խնդրահարույց է։ Կարծում եմ, որ պետությունը այստեղ պետք է բավարար քայլեր ձեռնարկի խնդիրը հասցեագրելու և հաղթահարելու ուղղությամբ՝ յուրաքանչյուրն իր գործառույթների և լիազորությունների շրջանակներում»,- ընդգծեց Պաշտպանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am