Արցախի Նախագահը սահմանադրական բերփոխումները քննարկել է ԱՀԿ-ի, Մեծ հայրենականի ու աշխատանքի վետերանների հետ

Armenpress 18:36, 7 Դեկտեմբեր, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպումներ է ունեցել Հայրենական մեծ պատերազմի եւ աշխատանքի վետերանների ու Արցախի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am