Փաշինյանը Տավուշի մարզի Կոթի համայնքում է
14:31, 30 Դեկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Տավուշի մարզի Կոթի համայնք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր այցը հեռարձակում է «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջի ուղիղ եթերում:
«Շարունակում ենք շրջայցը Տավուշի մարզում։ Հասանք Կոթի»,- գրել է վարչապետը:
ՀՀ վարչապետը շրջում է Կոթի համայնքում և ծանոթանում բնակիչների խնդիրներին:
Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են իր տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում