Փաշինյանն Իջևանում ծանոթացավ իրականացվող աշխատանքների ընթացքին
15:55, 30 Դեկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Իջևան համայնքում է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանն իր այցը հեռարձակում է «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջի ուղիղ եթերում:
«Տավուշի մարզում շրջայցն ավարտում ենք Իջեւանում՝ ծանոթանալով այստեղ իրականացվող աշխատանքների ընթացքին»,- գրել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են իր տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 30-ին այցելեց Տավուշի մարզի Կողբ, Կոթի, Կիրանց, Նոյեմբերյան և Բաղանիս համայնքներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում