Մնացականյանը վստահ է`ընտրություններից հետո էլ ԼՂ հարցում կշարունակվի ԱՄՆ ակտիվ դերակատարությունը
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահ է, որ նախագահական ընտրություններից հետո էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի ակտիվ դերակատարում ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և պատերազմում կրակի դադարեցման ռեժիմի հաստատմանը հասնելու հարցում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանն ասաց նոյեմբերի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Միացյալ Նահանգների դերակատարությունն ու ներգրավվածությունը եղել է շատ ակտիվ, այդ ակտիվությունը շարունակվելու է: Անկախ ամեն ինչից, մենք վստահ ենք, որ մեր աշխատանքը ԱՄՆ-ի հետ, որպես համանախագահ երկրի, շարունակվելու է»,- ասաց Մնացականյանը:
ԱՄՆ նախագահի ընտրություններում պայքարում են հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, գործող նախագահ Դոնալդ Թրամփը և դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը զբաղեցվում է 4 տարի ժամկետով:
Նորայր Շողիկյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում