Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներն անվճար սոնոգրաֆիկ հետազոտություններ են իրականացրել Սյունիքում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներն անվճար սոնոգրաֆիկ հետազոտություններ են իրականացրել Սյունիքում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը (ՈՒԱԿ), կարևորելով բժշկական ծառայությունների շարունակական զարգացումը, ՀՀ մարզերում նախաձեռնել է գիտագործնական միջոցառումների և գիտաժողովների շարք, որը կրում է «Ուռուցքաբանական ֆորում» անվանումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՈՒԱԿ-ից, երկրորդ՝ «Երևան-Սյունիք ուռուցքաբանական ֆորումը», տեղի է ունեցել Կապանում: Ֆորումի բացմանը ողջույնի խոսքով է հանդես եկել ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը, ով կարևորել է պարբերաբար այցերը մարզեր, դրանց ջրջանակում տեղի բժիշկների հետ համագործակցությունները, բնակչության համար անվճար հետազոտությունները` կենտրոնի բժիշկների մասնակցությամբ:

«Ֆորումի ընթացքում, որին մասնակցում էին շուրջ 20 մասնագետ (ՈւԱԿ-ի բաժանմունքների ղեկավարներ, բժիշկներ), հանդես եկան զեկույցներով՝ մարզային գործընկերների հետ կիսվելով իրենց փորձով, տարբեր գիտաժողովների, մասնագիտական որակավորումները բարձրացնող վերապատրաստումների ընթացքում ձեռք բերած գիտելիքներով, ինչպես նաև ներկայացրեցին ՈՒԱԿ-ում վերջին շրջանում տեղի ունեցած փոփոխությունները, ձեռք բերված սարք-սարքավորումների հնարավորությունները, կատարված բացառիկ վիրահատությունները:

Ֆորումին զուգահեռ Սյունիքի մարզում բնակվող քաղաքացիների համար ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ հետազոտություններ և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ են իրականացրել ՈՒԱԿ-ի պրոֆեսիոնալ բժշկական անձնակազի ներկայացուցիչները:

Ակցիայի շրջանակում սոնոգրաֆիկ հետազոտություն (կրծքագեղձ, վահանձև գեղձ, որովայն) անցավ և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ ստացավ մարզի ավելի քան 200 բնակիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մարզային այցերը կրելու են շարունակական բնույթ: «Մեզ համար կարևոր է, որ մեր երկրի բնակչությունը ստանա որակյալ մասնագիտական խորհրդատվություն, հետագայում` բուժում`  անկախ բնակության վայրից»,- հայտնում են կենտրոնից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am