Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

«Ռեալ»-ում մեկնաբանել են Արսեն Զախարյանի տրանսֆերի նկատմամբ հետաքրքրված լինելու լուրերը

«Ռեալ»-ում մեկնաբանել են Արսեն Զախարյանի տրանսֆերի նկատմամբ հետաքրքրված 
լինելու լուրերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ն անդրադարձել է Մոսկվայի «Դինամո»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ հետաքրքրություն ունենալու մասին լուրերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռուսական Sport-express-ի հարցին ի պատասխան «Ռեալ»-ի մամուլի ծառայությունից նշել են, որ ակումբը սովորաբար այդպիսի տեղեկությունները չի հանրայնացնում: «Բայց մեզ ոչինչ հայտնի չէ Զախարյանի տրանսֆերի նկատմամբ «Ռեալ»-ի հետաքրքրված լինելու մասին»,- ասել են ակումբի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ իսպանական AS պարբերականը հայտնել էր, որ բացի «Չելսի»-ից բացի, Արսեն Զախարյանի տրանսֆերով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնա»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը:

Լոնդոնի «Չելսի»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Զախարյանի տրանսֆերը գնելու ցանկություն էր հայտնել և աշխատում էր այդ ուղղությամբ, սակայն գործարքը չկայացավ, քանի որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով հնարավոր չէր եղել տրանսֆերի համար նախատեսված գումարը փոխանցել «Դինամո»-ին: Կողմերը հույս են հայտնել, որ կկարողանան գործարքը իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am