Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Մադրիդի  «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

Մադրիդի  «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում եզրափակիչի բոլոր մասնակիցները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՉԼ կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ռեալ»-ը հյուրընկալել էր «Բավարիա»-ին: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Պատասխան խաղում «Ռեալ»-ը երկու գնդակ ուղարկեց «Բավարիա»-ի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: «Արքայական ակումբի»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Խոսելուն, իսկ  «Բավարիա»-ից գոլը խփեց Դևիսը:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մյուս մասնակիցը Դորտմունդի «Բորուսիա»-ն է:

Չեմպիոնների լիգայի 2023/24  մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Լոնդոնում` հունիսի 1-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am