Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Չինական Շանդուն նահանգը կխորացնի համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում ընդգրկվող երկրների հետ

Չինական Շանդուն նահանգը կխորացնի համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ 
ճանապարհ» ծրագրում ընդգրկվող երկրների հետ

ՊԵԿԻՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական Շանդուն նահանգը կխորացնի համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում ներառվող երկրների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին ասաց Շանդուն նահանգի մշտական կոմիտեի անդամ, գաղափարախոսության վարչության ղեկավար Բեյ Յուգանգը:

«Շանդունը Չինաստանի այն նահանգներից է, որի բնակչության թիվը գերազանցում է 100 միլիոնը: Մենք ամեն ջանք գործադրելու ենք Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի ընթացքում նախագահ Սի Ծինփինի ներկայացրած ծրագրերը կյանքի կոչելու համար»,-ասաց նա:

Ըստ Յուգանգի՝ սահմանակից լինելով 9 նահանգների հետ՝ Շանդունը շարունակելու է առաջխաղացումը` նվաճելով նոր հորիզոններ:

«Պետք է մեր ուշադրությունը սևեռենք այն բանի վրա, թե ինչ կարող է Շանդունն անել երկրի համար, որպեսզի առաջատար դեր ստանձնենք զարգացման նոր մոդելի պահպանման և ինտեգրման գործում: Ջանքեր կգործադրենք առավելագույնս ինտեգրվելու մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող գործընթացներում: Խորացնելու ենք համագործակցությունը Ճապոնիայի, Կորեայի, կենտրոնական և արևելյան Եվրոպայի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում ընդգրկվող երկրների հետ` հարաբերությունները բարձրացնելով որակապես նոր մակարդակի»,-ասաց նա:

Նահանգը նպատակ ունի առաջատար դեր ստանձնել տնտեսական և սոցիալական զարգացման մեջ նորարարությունների ներդրման գործում, միջավայր ստեղծել տաղանդավոր երիտասարդության համար, ստեղծել գրավիչ բիզնես միջավայր: Մշակվել է Հուանհե գետի ավազանի շրջակա միջավայրը պաշտպանելու արդյունավետ զարգացման ծրագիր:

Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը կեզրափակվի հոկտեմբերի 22-ին: Համագումարին մասնակցում է 2296 պատվիրակ: Այն լուսաբանում են 200-ից ավելի լրագրողներ աշխարհի 80 երկրներից:

Շանդունը Չինաստանի նահանգներից մեկն է, որն ունի 16 պրեֆեկտուրա, 140 քաղաք: 2020 թվականի տվյալներով նահանգի բնակչությունը գերազանցում է 101 միլիոնը: Այս նահանգում են գտնվում  Տայի լեռը, Դեղին ծովը: Այստեղ է ծնվել Կոնֆուցիոսը: Մարզկենտրոնը Ջինան քաղաքն է:  Շանդունը պատմական և մշակութային ուրույն կենտրոն է, ինչին գումարվում են նաև հրաշալի բնապատկերները: Երկուսի համադրման արդյունքում նահանգը դարձել է չինական մշակույթի միաձուլման կենտրոն, որտեղից կարելի է սկսել Չինաստանի ճանաչումը:

Լուսանկարը` Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի մամուլի ծառայության


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am