Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Շանհայում մեկնարկեց Չինաստանի 5-րդ միջազգային իմպորտ-էքսպոն

Շանհայում մեկնարկեց Չինաստանի 5-րդ միջազգային իմպորտ-էքսպոն

ՊԵԿԻՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական Շանհայ քաղաքում մեկնարկեց Չինաստանի 5-րդ միջազգային իմպորտ ցուցահանդեսը (China International Import Expo):

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`Շանհայում մեկնարկած ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Չինաստանի նախագահ, Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ծինպինն, ով ընդգծեց ցուցահանդեսի կարևորությունը համաշխարհային համագործակցության հետագա խթանման հարցում:

Լուսանկարները՝ Վառվարա Հայրապետյանի

«Քաղաքակրթությունների առաջընթացի առանցքային շարժիչ ուժը և գլոբալ բարգավաճման ու զարգացման անբաժանելի ուղին բաց լինելու մեջ է: Աշխարհը մեր օրերում բախվում է արագ իրար հաջորդող փոփոխությունների: Մենք պետք է բաց քաղաքականությամբ բարձրացնենք նորարարության տեմպերը, որպեսզի բոլորին օգուտ բերենք: Չինաստանը կաշխատի աշխարհի բոլոր երկրների հետ` կիսելով իր ընդարձակ շուկայի հնարավորությունները»,-ասաց նախագահ Սի Ծինպինը:

Վերջինիս խոսքով` Չինաստանը կփորձի զարկ տալ բարձրորակ համագործակցությանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում:

«Իր նոր զարգացման շնորհիվ՝ Չինաստանը կշարունակի նոր հնարավորություններ ստեղծել ամբողջ աշխարհի համար, կխթանի բաց համաշխարհային տնտեսության ձեւավորումը: Չինական միջազգային ներմուծման էքսպոն վերածվել է համաշխարհային հանրության համար մատչելի հարթակի»,-ասաց նա:

Բացման պաշտոնական արարողությանն առցանց ձևաչափով մասնակցություն ունեցան մի շարք երկրների ղեկավարներ:

Չինաստանի 5-րդ միջազգային իմպորտ ցուցահանդեսն առաջին անգամ անցկացվել է 2018 թվականին: 5-րդ հոբելյանական Էքսպոյին այս տարի մասնակցում է 145 երկիր, ինչպես նաև Fortune Global 500-ի ցանկում ընդգրկված  284 ընկերություններ և ոլորտի առաջատար ձեռնարկություններ: Ցուցահանդեսը կավարտվի նոյեմբերի 10-ին:

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am