Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
22:31, 14 Նոյեմբեր 2022
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 14-ին ժամը 20:00-ին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, նշելով, որ հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում