Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում մրցակցությունը շատ ուժեղ է. Հայաստանի պատվիրակ Նարե

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում մրցակցությունը շատ ուժեղ է. Հայաստանի 
պատվիրակ Նարե

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի Հայաստանի պատվիրակ Նարեն, որը մեր երկիրը ներկայացնելու է Dance երգով, կարծում է, որ մասնակիցների միջև մրցակցությունը շատ ուժեղ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում երգչուհին ընդգծեց՝ մասնակից բոլոր երկրները յուրահատուկ են  ու շատ լավն են:  «Թող հաղթի ուժեղագույնը»,-նշեց Նարեն:

Նրա խոսքով՝ մասնակիցների հետ ժամանակը հիանալի է անցնում:

«Բոլորը շատ դրական են, ուրախ են: Ինձ դուր է գալիս այն, որ հենց ես եմ այս տարվա հյուրընակալող կողմը, ինչը նաև շատ պարտավորեցնող է: Մասնակիցներին դուր է գալիս Հայաստանը: Մենք խոսում ենք տարբեր թեմաներից, և հյուրերն ասում են, որ իսկապես հավանում են Հայաստանի տեսարժան վայրերը, Հայաստանի հետ կապված ամեն բան»,-շեշտեց Նարեն:

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց  կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am