Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Անի համայնքում ընտրություններն ակտիվ են ընթանում

Անի համայնքում ընտրություններն ակտիվ են ընթանում

ԳՅՈՒՄՐԻ,  26  ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Անի համայնքում ընտրությունները  նորմալ են ընթանում: Այս  մասին «Արմենպրես»-ին տեղակացրին թիվ 33 ԸԸՀ-ից: Շիրակի մարզի 19 բնակավայր միավորող, 21 հազար բնակչություն ունեցող Անի խոշորացված համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 15 918 է։

Թիվ 33  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Նաջարյանն «Արմենպրես»-ի  հետ զրույցի ժամանակ նշեց, որ Անիում ընտրությունները բավական ակտիվ են ընթանում՝ 17:00  դրությամբ ընտրության մասնակցել է ընտրողների ավելի քան 53 տոկոսը: Ամենաակտիվը Լանջիկ բնակավայրն է՝ 61 տոկոս:

Ընտրություններին  մասնակցում է մեկ դաշինք և 3 կուսակցություն՝  «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք, «Հայկական երազանք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները:

Հիշեցնենք, որ համայնքում անցած տարվա սեպտեմբերի 26-ին կայացան ՏԻՄ ընտրություններ, սակայն իշխանություն այդպես  էլ չձևավորվեց՝ ընտրություններում մասնակից ուժերը չկարողացան ո՛չ 50 տոկոսից ավելի ձայն ստանալ, ո՛չ էլ կոալիցիա ձևավորել, ինչի պատճառով, ՀՀ կառավարության որոշմամբ, դեկտեմբերի 8-ին վաղաժամկետ դադարեցվեցին Անի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորած Արման Սարիբեկյանը նշանակվեց Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչ նոր ընտրությունների անցկացումը:

 

Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am