Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ամփոփվել է «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթը

Ամփոփվել է «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոյի հիմնադրման այս տարի լրացող 100-ամյակի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարել էին «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթ դպրոցականների և ուսանողների համար: Մրցույթի նպատակն էր հայ կինոյի պատմությունը հանրահռչակելը, ճանաչելի դարձնելն ու հայ կինոյի նկատմամբ հետաքրքրություն սերմանելը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ապրիլի 12-ից մինչև ապրիլի 20-ը՝ յուրաքանչյուր օր, ԿԳՄՍՆ «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակվել են հայ կինոյի վերաբերյալ տարաբնույթ հարցեր:

«Համաձայն մրցութային կանոնների՝ մեկնաբանությունների հատվածում առաջինը ճիշտ և ամբողջական պատասխան գրողը համարվել է օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել: Օրվա հաղթողի անունը հրապարակվել է ԿԳՄՍ նախարարության ինստագրամյան էջում:

«Հայ կինոն 100 տարեկան է» մրցույթի 8 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է շուրջ 250 պատասխան: Ներկայացնում ենք առաջինը ճիշտ պատասխանած «օրվա հաղթողներին»՝

12.04.2023 թ.- Մանուշակ Սուքիասյան, ՀՀ Շիրակի մարզ, Ջրառատի միջնակարգ դպրոց

13.04.2023 թ.- Էդիտա Գալստյան, ՀՀ Շիրակի մարզ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղ

14.04.2023 թ.- Լուիզա Սարգսյան, ՀՀ Շիրակի մարզ, Վահրամաբերդի միջնակարգ դպրոց

15.04.2023 թ.- Մանուշակ Սուքիասյան, ՀՀ Շիրակի մարզ, Ջրառատի միջնակարգ դպրոց

16.04.2023 թ.- Գոհար Կարապետյան, Երևանի թիվ 115 ավագ դպրոց

17.04.2023 թ.- Արփի Չոբանյան, ՀՀ Տավուշի մարզ, Այգեհովիտի միջնակարգ դպրոց

18.04.2023 թ.- Գոհար Կարապետյան, Երևանի թիվ 115 ավագ դպրոց

19.04.2023 թ.- Լիլիթ Գալստյան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

20.04.2023 թ.- Էմմա Չոբանյան, ՀՀ Տավուշի մարզ, Այգեհովիտի միջնակարգ դպրոց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հաղթողները կպարգևատրվելու են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խրախուսական նվերներով՝ հայ կինոյի հոբելյանական միջոցառումների շրջանակում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am