Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Լրագրողները շախմատային նոր արքա ընտրեցին. չեմպիոն հռչակվեց «Արմենպրես»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Արարատ Պետրոսյանը

Լրագրողները շախմատային նոր արքա ընտրեցին. չեմպիոն հռչակվեց 
«Արմենպրես»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Արարատ Պետրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների շախմատային արքան փոխվեց։ Այս անգամ չեմպիոն հռչակվեց «Արմենպրես»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Արարատ Պետրոսյանը՝ առաջ անցնելով համարյա մշտական իր տեղը առաջատարի դիրքում ունեցող Վադիմ Մկրտչյանին «Գոլոս Արմենիի» թերթից։

Ապրիլի 28-ին Տիգրան Պետրոսյանի անվան Երևանի շախմատի տանը տեղի ունեցավ ԶԼՄ-ների միջև արդեն ավանդական դարձած 9-րդ շախմատի մրցաշարը լրատվամիջոցների 12 ներկայացուցիչների մասնակցությամբ: Մրցաշարը անցավ Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, իսկ կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:

437135708_816606023861439_2211621602689598769_n.png (1.27 MB)

Լրագրողները խաղատախտակի առջև իրենց հարաբերությունները պարզեցին մեկ օրվա ընթացքում, մրցաշարը բաղկացած էր 5 մրցափուլից և անցավ արագ շախմատի մրցակարգով` ամեն մի խաղի համար մասնակիցներին տրամադրված էր 10 րոպե և 5 վայրկյան լրացուցիչ ամեն մի քայլի համար: 

Մրցաշարի գլխավոր մրցավարն էր հանրապետական կարգի մրցավար Վահան Դիմաքսյանը, իսկ մրցանակաբաշխությանն առցանց իր բարեմաղթանքները մասնակիցներին հղեց հայտնի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, ով շնորհել էր հատուկ մրցանակ և շնորհակալագիր։

437365011_960819685309317_4712919731538960893_n.png (1.89 MB)

Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը գավաթներ, մեդալներ և պատվոգրեր փոխանցեց առաջին տեղը գրաված Արարատ Պետրոսյանին («Արմենպրես»), երկրորդ մրցանակակիր Վադիմ Մկրտչյանին և երրորդ տեղը գրաված Ռուբեն Մարգարյանին (երկուսն էլ «Գոլոս Արմենիի» թերթից)։ Մեդալակիրները ստացան նաև գումարային մրցանակներ։ 4 անվանակարգով մրցանակներ փոխանցվեցին նաև մասնակիցներին՝ 4-րդ տեղը զբաղեցրած, Արդարադատության նախարարության մամլո խոսնակ Նորայր Շողիկյանին, ամենաարագ հաղթանակի համար Ermenihaber.am կայքի գլխավոր խմբագիր Մխիթար Նազարյանին, ամենատարեց մասնակից, «Ասպետ» թերթի գլխավոր խմբագիր Արթուր Բունիաթյանին և մրցաշարի գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչ «Սոբեսեդնիկ Արմենիի» թերթի թղթակից Յանա Ավչիյանին։

435393993_901175645096233_1754506565334447963_n.png (555 KB)

«Շախմատային մրցաշարի անցկացումը ԶԼՄ-ների միջև, որը դարձել է արդեն ավանդական, նպաստում է շախմատի մասսայականությանը հանրապետությունում», - նշեց Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: 

Հիշեցնենք, որ 2015, 2016, 2017, 2018, 2020, 2021, 2022 և 2023 թվականների մրցաշարերում, հաղթող է ճանաչվել «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Վադիմ Մկրտչյանը, 2019 թվականին չեմպիոն է դարձել «Ֆուտբոլ պլյուս» թերթի հիմնադիր, հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am