Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկում էր իր Ս-400-ներն ուղարկել Ուկրաինա. Չավուշօղլու

ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկում էր իր Ս-400-ներն ուղարկել Ուկրաինա. 
Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկում էր իր Ս-400-ները ուղարկել Ուկրաինա, սակայն Անկարան հրաժարվեց: Այս մասին Habertürk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Ս-400-ի վերաբերյալ մի քանի առաջարկ է եղել ԱՄՆ-ից։ Մեզ ասացին. մեզ վերահսկողություն տրամադրեք։ Սա առաջարկ է, որն անդրադառնում է մեր անկախությանը։ Այդ դեպքում որտե՞ղ է մեր անկախությունը»,- պատմել է նա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նախարարի խոսքով՝ Անկարան բազմիցս ամերիկյան վարչակազմից տարբեր առաջարկներ է ստացել Ս-400-ների վերաբերյալ, և եթե զիջող լիներ, Վաշինգտոնի հետ ներկայիս խնդիրները չէր ունենա:

«ՌԻԱ Նովոստի»-ի տվյալներով՝ 2017 թվականին Թուրքիան Ռուսաստանի հետ Ս-400 գնդային համալիրի մատակարարման պայմանագիր է կնքել, որն էլ ստացել է 2019 թվականի ամառ-աշնանը: Ընդ որում, ԱՄՆ-ն պահանջում էր հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ Patriot-ի, աակայն Անկարան դրան չգնաց։ Որպես պատիժ՝ Վաշինգտոնը Թուրքիային դուրս է թողել F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից և պատժամիջոցներ սահմանել ռազմաարդյունաբերական համալիրի ղեկավարների դեմ՝ CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am