Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է 
ՅՈւՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈւՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի մայիսի 18-ի միաձայն որոշմամբ՝ Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցված Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրե­րի հավաքածուի, աստղագետ Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրության (կամ Բյուրականի առաջին ուսումնասիրություն) և կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաների և կինոերաժշտության հավաքածուի կողքին իր արժանի տեղն է գտել հայկական չորրորդ փաստագրական ժառանգությունը։

Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրը փաստագրական ժառանգության ցանկ է, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսահնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուներն ու արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում և պետք է վկայագրվեն ու պահպանվեն մարդկության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am