Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանում կայացել է «Երևանի հուշերը» գրքի շնորհանդեսը

Երևանի քաղաքապետարանում կայացել է «Երևանի հուշերը» գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել 20 հեղինակների մասնակցությամբ ստեղծված «Երևանի հուշերը» գրքի շնորհանդեսը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«496 էջ և 2086 գրամ. մայրաքաղաքի հազարամյակների պատմության, հարուստ ժառանգության ու ավանդույթների մասին այսուհետ կպատմի նաև «Երևանի հուշերը» գիրքը: Նախագիծը կյանքի կոչելու համար նախաձեռնության շուրջ հավաքված մարդիկ պատմական Էքսկուրս են կատարել դեպի Հայաստանի պատմության հնագույն ժամանակներ, ուրարտական ժամանակաշրջան, որպեսզի կարողանան ներկայացնեն Երևանի հոգին: Գիրքը միավորել է 20 հեղինակի, որոնցից յուրաքանչյուրն իր ոլորտի գիտակ է։  Նկարազարդված այս շտեմարանի շնորհանդեսը կայացավ Երևանի քաղաքապետարանում. նախագծի հեղինակներին ու աջակիցներին հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

««Երևանի հուշեր»-ը բացառիկ մի գիրք է Երևան քաղաքի և հայկական մշակույթի,  արվեստի, ճարտարապետության, երաժշտության ժառանգության, ավանդույթների մասին, և էսսեների այս հավաքածուն՝ պարոն Իլյինի կողմից հավաքված մեկ ամբողջության մեջ, իրապես Երևան քաղաքին տալիս է իր ժառանգությունը նորովի ճանաչելու, իր պատմությունը նորովի գնահատելու հնարավորություն: Ես շատ ուրախ եմ, որ Երևանի քաղաքապետարանը նույնպես միացել է այս նախաձեռնությանը՝ Երևանի ժառանգության ու հայ մշակույթի ժառանգության մասին ևս մեկ կարևոր հետք թողնելով»,- նշել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու ընդգծել, որ քաղաքապետարանի դռները միշտ բաց են նմանատիպ նախաձեռնությունների առջև:  

Ըստ աղբյուրի՝ շուրջ երկու տարի տևած աշխատանքից հետո «Երևանի հուշերը» գրքի մեծ թիմը փաստում է՝ առաջադրանքը կատարված է, նախագիծը՝ ստացված: Նախաձեռնության հեղինակը պրոֆեսոր Արմեն Դարբինյանն է, գրքի հրատարակիչը՝ Նիկոլաս Իլյինը, ողջ գործընթացը համակարգել է Էռնա Ռևազովան, հրատարակմանն աջակցել է Երևանի քաղաքապետարանը:     

«Այս գիրքը սիրո մասին է, Երևանը սիրո քաղաք է, Երևանը ստեղծվել և կառուցվել է նույնպես սիրով և հանուն սիրո: Եվ, իհարկե, բոլոր նրանք, ովքեր առնչություն ունեցան գրքի ստեղծմանն ու հրատարակմանը, համակված էին այդ սիրով և ոգեշնչված էին Երևանով»,- նշել է պրոֆեսոր Արմեն Դարբինյանը:    

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am