Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Երևանի համայնքային գրադարաններն այս տարի համալրվել են ավելի քան 12.5 հազար միավոր գրականությամբ

Երևանի համայնքային գրադարաններն այս տարի համալրվել են ավելի քան 12.5 հազար միավոր գրականությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի համայնքային գրադարանները համալրվում են նոր գրականությամբ: Այս տարի 482 անուն 12632 կտոր գիրք է ձեռք բերվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեում «Գրադարանների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում» ծրագրով նախատեսվել է կրկնակի՝ 40 մլն դրամ»,- նշում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ըստ աղբյուրի՝ հայ և արտասահմանյան դասական գործերի նոր հրատարակություններ, մասնագիտական ու մանկական գունեղ գրականություն, նաև ժամանակակից հեղինակների ամենապահանջված գրքերն արդեն գրադարարններում են: Գրքերն ընտրվել են՝ հաշվի առնելով ընթերցողների պահանջմունքը:

«Սերնդեսերունդ, ձեռքից ձեռք փոխանցվող գրադարանային գրքերն ունեն տասնամյակների, երբեն նաև հարյուրամյա կենսագրություն: Դրանք, իհարկե, պարբերաբար վերականգնվում են: Սակայն գրադարանների զարգացման համար նոր գրքերն անհրաժեշտություն են:

Գրքային ֆոնդը թարմացվել է երևանյան հինգ հրատարակչությունների աշխատանքներով: Երևանի քաղաքապետարանը, գրադարանների համալրման գործընթացին զուգահեռ, իրականացնում է նաև գրադարանների արդիականացման համալիր ծրագիր, որը կբարելավի բնակչությանը մատուցվող գրադարանային-տեղեկատվական ծառայությունների որակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Մասնավորապես, ներկայում իրականացվում են ծրագրեր՝ համայնքային գրադարանները «ԷԼԳՐԱԴ» էլեկտրոնային կառավարման համակարգում ներառելու, գրադարաններում տեղեկատվական, մշակութային, կրթական պահանջարկ ունեցող լրացուցիչ ծառայությունների մատուցման հնարավորություններ ստեղծելու նպատակով»,- ասում է Ավինյանը:

Նշվում է, որ այսօր քաղաքապետարանն աշխատում է նոր ու հետաքրքիր մի շարք այլ նախագծերի շուրջ, որոնք կնպաստեն գրադարանների զարգացմանը: Քաղաքային այս յուրօրինակ անկյունները կդառնան մշակութային կարևոր խաչմերուկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am