Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Երևանի ավագանու ընտրություններում առաջին անգամ բաշխվելու են նաև կանգառասրահների և վերելակների գովազդային վահանակները

Երևանի ավագանու ընտրություններում առաջին անգամ բաշխվելու են նաև 
կանգառասրահների և վերելակների գովազդային վահանակները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 20-ի հերթական նիստում ընդունած որոշմամբ փոփոխություն է կատարել «Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը, ներկայացված տեղեկությունների ցանկի և հայտի ձևերը սահմանելու մասին» որոշման մեջ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ըստ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի՝ Երևանի ավագանու առաջիկա  ընտրություններում առաջին անգամ բաշխվելու են նաև կանգառասրահներում և վերելակներում գտնվող վահանակները։ Գործընթացը էլեկտրոնային եղանակով իրականացնելու նպատակով ԿԸՀ մասնագետները մշակել և կիրարկել են հատուկ համակարգ։

«Համակարգը վահանակ տիրապետող կազմակերպություններին հնարավորություն կտա ԿԸՀ համացանցային կայքում ունենալ անհատական օգտահաշիվ, որով նրանք կկարողանան իրենց հայտերը ներկայացնել առցանց։ Օգտահաշիվները կլինեն մշտական՝ տվյալները թարմացնելու հնարավորությամբ։ Յուրաքանչյուր ընտրությունից առաջ այդ կազմակերպությունները տասնօրյա ժամկետում իրենց հայտերը կներկայացնեն հանձնաժողով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ հուլիսի 21-ին, ժամը 11։00-ին ԿԸՀ  շենքում վահանակ տիրապետող կազմակերպությունների հետ կլինի քննարկում, և ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվության վերլուծության աշխատակիցները մանրամասն կներկայացնեն համակարգը։

Նշվում է, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ հավելել է, որ հաջորդ շաբաթ կուսակցությունների համար ևս իրազեկման հանդիպումներ կլինեն ԿԸՀ շենքում, որպեսզի մինչ Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները նրանք ևս տիրապետեն ԿԸՀ էլեկտրոնային համակարգերին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am