ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոն ԴեՍանտիսը վթարի է ենթարկվել
21:44, 25 Հուլիս 2023
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆլորիդայի նահանգապետ և ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոն ԴեՍանտիսը ավտովթարի է ենթարկվել Թենեսիում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրում է Fox News-ը՝ վկայակոչելով ԴեՍանտիսի ներկայացուցիչ Բրայան Գրիֆինին։
«Այս առավոտ նահանգապետը ավտովթարի է ենթարկվել Թենեսի նահանգի Չաթանուգա քաղաքում նախատեսված միջոցառմանը մեկնելիս: Նա և իր թիմը չեն տուժել», - նշել է Գրիֆինը, որն այլ մանրամասներ չի հայտնել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում