Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հայկական երեք ֆիլմ ընդգրկվել է «Բայկոնուր» միջազգային կինոփառատոնի հիմնական մրցույթ

Հայկական երեք ֆիլմ ընդգրկվել է «Բայկոնուր» միջազգային կինոփառատոնի 
հիմնական մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական երեք ֆիլմ ընդգրկվել է «Բայկոնուր» 8-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի հիմնական մրցույթ. կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 6-10-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում։

Հայաստանը ներկայացնելու են ռեժիսոր Աստղիկ Ղազարյանի «Լիլիթ անունով տիկնիկը», Մարինա Արզումանովայի «Ռոմեո» և Լուսինե Պապոյանի «Հավասարում երկու փոփոխականով» ֆիլմերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները։

Փառատոնի շրջանակներում կանցկացվեն խաղարկային և վավերագրական կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություններ, անիմացիոն կինոյի փառատոն, հարավկորեական անիմացիոն կինոյի օր, վարպետության դասեր, հայտնի ռեժիսորների և դերասանների դասախոսություններ ու քննարկումներ կլոր սեղանների շուրջ:

Ավանդույթի համաձայն՝ արտամրցութային ծրագրի շրջանակներում կանցկացվի ԱՊՀ երկրների կինոգետների և քննադատների համաժողով: Այս տարվա մասնակիցների թվում են կինոգետ Էլեն Դանելյանը և «Ծիրանի ծառ» վավերագրական կինոյի միջազգային փառատոնի տնօրեն Արթուր Վարդիկյանը:

Կինոփառատոնն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Իր յոթնամյա պատմության ընթացքում «Բայկոնուր» կինոփառատոնը արժանի ճանաչում է ստացել ողջ հետխորհրդային տարածքում՝ որպես կինոակնարկ, որը ստեղծվել է հատուկ ԱՊՀ երկրների երիտասարդ տաղանդավոր կինոգործիչներին աջակցելու համար։

2021 թվականին «Բայկոնուր» 6-րդ միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմ էր ճանաչվել Հայաստանցի ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «Ամանորյա խոճկորը» ֆիլմը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am