Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Սա ազգային հարստություն է. Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության 65-ամյակը նշվել է հոբելյանական երեկոյով

Սա ազգային հարստություն է. Հայաստանի երաժշտական (երգչախմբային) 
ընկերության 65-ամյակը նշվել է հոբելյանական երեկոյով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում կայացել է Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության հիմնադրման 65-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Հոբելյանական միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

IMG_0505.JPG (452 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին գերատեսչությունից, նախարարի տեղակալը շնորհավորել է Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության հոբելյանի կապակցությամբ` նշելով, որ այս իրողությունը հպարտության զգացում է առաջացնում. «Անգնահատելի է այն փաստը, որ 65 տարի շարունակ Հայաստանում գործում է երաժշտության (երգչախմբային) ընկերություն, որն իր շուրջն է համախմբում մեկ Ազգային ակադեմիական, երեք պետական կամերային, մանկական, դպրոցական, մարզային բազմաթիվ երգչախմբեր: Սա ազգային հարստություն է: Երաժշտական ընկերությունը երկար տարիներ միավորում է նաև երաժշտաոլորտի բոլոր ներկայացուցիչներին և երաժշտասերներին: Տարիներ շարունակ գործելով Երևանի սրտում՝ իր տեսքով և բովանդակությամբ այս կառույցն ուշադրություն է գրավում, հետաքրքրություն առաջացնում  անգամ  երեխաների և պատանիների շրջանում: Հատկանշական է, որ նրանցից շատերը հետագայում ընտրում են երաժշտաոլորտ տանող այդ ուղին»:

Ըստ աղբյուրի՝ Դանիել Դանիելյանն անչափ կարևորել է նաև այն փաստը, որ երկար տարիներ Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերությունը ղեկավարում է Դավիթ Ղազարյանը, որն իր մասնագիտական բարձր կարողություններով, պրոֆեսիոնալիզմով, գործունեությամբ, մարդկային բարձր որակներով սիրված է բոլորի կողմից և համախմբում է ոլորտի ներկայացուցիչներին: Նախարարի տեղակալն իր խորին երախտագիտությունն է հայտնել Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանին անգնահատելի ներդրման և ավանդի համար՝ նրան մաղթելով քաջառողջություն և երկար տարիների ստեղծագործական գործունեություն: 

Նշվում է, որ Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և հանդես եկել ողջույնի խոսքով: Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության նախագահը ներկաներին հանգամանորեն ներկայացրել է ընկերության  գործունեությունն ու երկար տարիների անցած ուղին:

_DSC7313 copy.jpg (248 KB)

Երեկոյի ընթացքում ելույթով հանդես են եկել «Հովեր» պետական կամերային երգչախումբը, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը, Կոմիտասի անվան լարային քառյակը, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Ներսիսյանը և այլոք: Համերգի ընթացքում հնչել են հայ և եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երեկոն վարել է երաժշտագետ Նոնա Ոսկանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am