Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Սպենդիարյան-152. կոմպոզիտորի տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը վերաբացվել է նոր գեղարվեստական ձևավորմամբ

Սպենդիարյան-152. կոմպոզիտորի տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը 
վերաբացվել է նոր գեղարվեստական ձևավորմամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված` կոմպոզիտորի տուն-թանգարանում վերաբացվել է մշտական ցուցադրությունը՝ նոր գեղարվեստական ձևավորմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառման բացմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է թանգարանի մշտական նոր ցուցադրության  բարձր որակին, ինչը տեսանելի վկայությունն է  տուն-թանգարանի  ակտիվ մշակութային գործունեության:

«Նախարարի տեղակալը նշել է, որ տուն-թանգարանը մշտապես աչքի է ընկել նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ և հույս հայտնել, որ ապագայում ևս կհամալրվի տեխնիկական նոր բաղադրիչներով:

Ի հավելումն Ալֆրեդ Քոչարյանի խոսքի` թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նշել է, որ  այցելուներն այսուհետ  հնարավորություն կունենան տեղում ունկնդրելու կոմպոզիտորի ջութակի ձայնը, մասնավորապես, Սպենդիարյանի «Վալս» ստեղծագործությունը՝  ջութակահար Կարեն Շահգալդյանի կատարմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ցուցադրության հեղինակն է «Քուադրում» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր, ճարտարապետ Արև Սամուելյանը: Միջոցառման շրջանակում Արև Սամուելյանը տուն-թանգարանին է նվիրել երկու նամակ, որոնք իր պապին՝ մշակութային և հասարակական գործիչ Մարկ Պետրոսյանին գրել է Սպենդիարյանի դուստր, թանգարանի հիմնադիր Մարինա Սպենդիարովան:

Նշվում է, որ միջոցառմանը ներկա են  եղել տուն-թանգարանի գիտական խորհրդի անդամները, անվանի արվեստագետներ և մտավորականներ։ «Մեղեդի» լարային քառյակի կատարմամբ հնչել են Սպենդիարյանի և այլ կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am