Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացմանը

Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է Դուբայի ավիացիոն 
ցուցահանդեսի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 13-ին մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 13-ին ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հրավերով մասնակցել եմ Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը»,-գրել է Պապիկյանն ու հավելել՝ հանդիսավոր արարողությունից հետո այցելել է միջազգային ընկերությունների տաղավարներ և ծանոթացել ընկերությունների ցուցադրած արտադրանքին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am