Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«Կին»​ ​միջազգային​ 20-րդ ​կինոփառատոնի շրջանակում կներկայացվի 53 ֆիլմ՝ 20 երկրից

«Կին»​ ​միջազգային​ 20-րդ ​կինոփառատոնի շրջանակում կներկայացվի 53 ֆիլմ՝ 20 երկրից

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 1-5-ը Երևանում կանցկացվի «Կին» միջազգային կինոփառատոնը, որն այս տարի նշում է իր հոբելյանական 20-ամյակը: Փառատոնն իրականացվում է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի առթիվ «Կին» կինոփառատոնը կներկայացնի «Կինը հայ կինոյում» ֆիլմը՝ նվիրված հայ կինոյի այլընտրանքային պատմությանը՝ հայ կին կինոռեժիսորների անցած ճանապարհին։Ֆիլմը կներկայացվի փառատոնի բացմանը՝ դեկտեմբերի 1-ին:

 Հայ կինոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կցուցադրվեն նաև խորհրդային և հետխորհրդային տարիների ընթացքում աշխատած կին-ռեժիսորների՝ Արշա Օվանեսովայի, Սեդա Պումպյանսկայայի, Ռուզաննա Ֆրանգուլյանի և Մարիա Սահակյանի ֆիլմերը։ 

«Փառատոնի ծրագրերում կներկայացվեն 53 ֆիլմ՝ 20 երկրից։ Մրցութային ծրագրից բացի, առանձին ծրագրում կցուցադրվեն նաև փառատոնի հյուրերի ֆիլմերը:

Այս տարի առաջին անգամ փառատոնի ավարտին կշնորհվեն «Լավագույն խաղարկային ֆիլմ» և «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակները։

Փառատոնին ներկա են լինելու արտերկրից ժամանած մասնակիցներ, որոնց հետ նախատեսվում է հարց ու պատասխան՝ ֆիլմերի ցուցադրություններից հետո։

Փառատոնի ժյուրիի անդամներն են`  Ելենա Կուցենկոն (կինոգետ, Ռուսաստան), Լյուսիան Քերրին (պրոդյուսեր, ԱՄՆ), Արփինե Սիմոնյանը (սցենարիստ-ռեժիսոր, Հայաստան), Ալիսա Տայոժնայան (կինոքննադատ, Ռուսաստան), Աննա Արևշատյանը (կինոռեժիսոր, Հայաստան)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փառատոնի բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է։ Ֆիլմերը ցուցադրվելու են բնօրինակ լեզվով, հայերեն թարգմանությամբ և անգլերեն ենթագրերով։ Ֆիլմերի ծրագիրը հասանելի է kinfestival.com կայքում: 

Նշվում է, որ «Կին» միջազգային կինոփառատոնի հովանավորներ ու գործընկերներն են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Ֆրանսիական ինստիտուտը, Իսպանիայի դեսպանությունը, Ռուսական տունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Հայաստանի կինոգործիչների միությունը: Կինոփառատոնի կազմակերպիչ՝ «Լիզա» իրավական, գենդերային, մշակութային հիմնադրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am