Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հայաստանի պարի պետական անսամբլը 65-ամյակը կտոնի հոբելյանական համերգով

Հայաստանի պարի պետական անսամբլը 65-ամյակը կտոնի հոբելյանական 
համերգով

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի պարի պետական անսամբլը նշում է հիմնադրման 65-ամյակը, ինչի առթիվ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը դեկտեմբերի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկազմակերպի հոբելյանին նվիրված համերգային երեկո։

2-.jpg (77 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կներկայացվեն 65 տարվա լավագույն բեմադրությունները: Նոր ստեղծագործական մոտեցում, նոր ձեռագիր բեմում, անդրադարձ հնին. կկատարվեն լավագույն համարները՝ պատմություն դարձած «Բերդ»-ը, «Սարդարապատ»-ը, «Էնզելի»-ն, «Կակաչներ»-ը։

Կարմիր գորգ, լուսային և ձայնային նոր էֆեկտներ, ժամանակակից մոտեցում, նոր պաստառներ. սպասվում է մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված լեգենդար դարձած անսամբլի երկարամյա ընթացքին։ Սպասվում է դինամիկ և արդի համերգային ծրագրիր:

Համերգային տոնի ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանն է, երաժշտական մասի ղեկավարը՝ Հայկ Գրիգորյանը, բալետմայստեր՝  Աննա Քալաշյան, գլխավոր բալետմայստեր՝ Ասատուր Քալաշյան։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 28 միլիոն դրամ է հատկացրել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնին՝ Հայաստանի պարի պետական անսամբլի համար բեմական հագուստներ և աքսեսուարներ ձեռք բերելու նպատակով: Այդ հագուստներն առաջին անգամ կցուցադրվեն հենց հոբելյանական երեկոյի ընթացքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am