Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թուրքիան և Թուրքմենստանը քննարկել են թուրքմենական գազի մատակարարումներն Իրանի տարածքով

Թուրքիան և Թուրքմենստանը քննարկել են թուրքմենական գազի 
մատակարարումներն Իրանի տարածքով

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանը կարող է սկսել իր գազը Թուրքիային մատակարարել Իրանի տարածքով։ Աշխաբադում այս թեման քննարկել են տնտեսական համագործակցության թուրքմենաթուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստի մասնակիցները: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Նշվում է, որ ըստ «Նեյտրալնի Թուրքմենիստան» պաշտոնական թերթի՝ կողմերը քննարկել են թուրքմենական բնական գազը Թուրքիայի շուկային մատակարարելու հնարավորությունները։ Այս համատեքստում նրանք ընդգծել են Թուրքմենստանից Իրանի տարածքով Թուրքիա գազի մատակարարումների նախագծի արդիականությունը։

Նշվել է նաև, որ վերջին տարիներին թուրքմենական կողմի ստեղծած գազատրանսպորտային ենթակառուցվածքը լայն հնարավորություններ է ընձեռում երկրին իր բնական գազը մեծ ծավալներով արևմտյան ուղղությամբ արտահանելու համար։

Նիստի մասնակիցները համաձայնել են, որ նախագիծը խոստումնալից է, և պայմանավորվել են մոտ ապագայում սկսել բանակցությունները պրոֆիլային գերատեսչությունների և ընկերությունների ղեկավարների մակարդակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am